Քաբուլում գնդակահարվել է հայտնի լրագրողուհի Մենա Մանգալը
Emergency CaseՀայտնի աֆղանցի լրագրողուհի եւ քաղաքական խորհրդատու Մենա Մանգալը շաբաթ օրը գնդակահարվել է Քաբուլում հասարակական վայրում: Դեպքից մի քանի օր առաջ լրագրողուհին հայտարարել էր իրեն ուղղված սպառնալիքների մասին: Գրում է The Guardian-ը։
Հարձակումը առաջացրել է կանանց իրավունքների պաշտպանների բուռն ցասումը:
«Այդ կինը արդեն հայտնել է, որ իր կյանքը վտանգի տակ է։ Ինչո՞ւ ոչինչ տեղի չունեցավ։ Մեզ պատասխաններ են պետք։ Ինչո՞ւ է այդ հասարակությունում (տղամարդկանց) այդպես հեշտ շարունակել սպանել այն կանանց, որոնք համաձայն չեն իրենց հետ»,- հարցնում է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով իրավաբան Վոժմա Ֆրոգը։