Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխային ու դիմել փախուստի
Emergency CaseԵրեկ՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով:
Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան:
Աղբյուր՝ Shamshyan.com