Հրշեջները մարել են Նոյեմբերյանի կենտրոնում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 12-ին, ժամը 12:50-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «ՈՒԱԶ» (վարորդ՝ Մ.Դ., ծնված 1997 թ.) և «Mercedes» (վարորդ Վ.Փ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:20-ին:
Այրվել են ավտոմեքենաների առջևի հատվածները՝ ամբողջությամբ և սրահները՝ մասամբ: