TV 5 հեռուստաալիքի սեփականատերը բերման է ենթարկվել. News.am
ПравоԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 5 հոգի են։ Բերման ենթարկվածների թվում է նաեւ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց մարդիկ են հավաքված։
Աղբյուր՝ News.am