Ալյասկայում առնվազն հինգ մարդ է զոհվել երկու ինքնաթիռների կործանման հետևանքով
ԱշխարհԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել, մեկն անհայտ կորած է համարվում երկու ջրաինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Princess Cruises ճամփորդական ընկերությունը:
Ավելի վաղ Ketchikan KRBD ռադիոկայանը, հղում անելով ԱՄՆ-ի առափնյա պահպանությանը, հայտնել էր, որ մայիսի 13-ին երկու ջրաինքնաթիռներ են աղետի ենթարկվել Ալյասկայում՝ Քեթչիքան քաղաքի մերձակայքում: Միջադեպի հետեւանքով տասը մարդ վիրավորվել է, վեցը համարվում է անհայտ կորած: Ինչպես նշել է հեռուստաալիքը, Princess Cruises ընկերության հիդրոինքնաթիռներն էքսկուրսիայից տանում էին ուղեւորներին, երբ տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) տեղի է ունեցել ինքնաթիռների օդային բախում: Զոհվածների թվում են չորս ուղեւոր եւ ջրաինքնաթիռներից մեկի օդաչուն: Տասը տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում է օրհասական, եւս երեքը՝ ծանր վիճակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: