Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է (տեսանյութ, լուսանկարներ)
ВидеоՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում։