Наличие 102-й военной базы России в Армении является единственной реальной гарантией суверенитета республики: МИД РФ Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата 

«Ախրաննիկ» պատգամավոր Հայկ Սարգսյանն ապահովագրում է իրեն

Аналитический
Իշխանական կուլիսներում և մամուլում պտտվող որոշ խոսակցությունների համաձայն՝ ՊՎԾ ժամանակավորապես լիազորությունները կասեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի դեմ «տեղեկատվական պապկան» այնքան էլ պատահական չի հայտնվել ԱԱԾ ձեռքում, և այս գործում երևում են «Իմ քայլի» պատգամավոր, Սանասարյանի թիմակից՝ Հայկ Սարգսյանի «ականջները»: Բանն այն է, որ Սանասարյանը իր աշխատանքային պարտականությունները կատարելիս, կարծես թե, դուրս էր եկել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի «կեղտոտ լվացքի» վրա: Այն, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, թոշակառուների փողերը յուրացրած, հետո Անդրանիկ Մարգարյանի համառ ջանքերով չդատված Զարեհ Սարգսյանի անձը կարող էր հետաքրքրել պետական վերահսկողական ծառայությանը՝ զարմանալի չէ: Հայկ Սարգսյանն, ով ի դեպ ամիսներ առաջ զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը և քաջ ծանոթ է այս կառույցի «ներքին խոհանոցին», ըստ էության, հորը փրկելու, իսկ գուցե նաև ինքն իրեն ինչ-ինչ հարցերում ապահովագրելու համար «փուռն է տալիս» իր երբեմնի թիմակից Սանասարյանին: Անգամ մամուլում բազմաթիվ են հրապարակումները այն մասին, որ Զարեհ Սարգսյանը ժամանակին հաջողությամբ և «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր մարդկանց պաշտոնների նշանակման և քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցերով: Այս հարցում «պտուղը ծառից հեռու չի ընկել»:
 
Սարգսյան կրտսերը, որոշ տեղեկությունների համաձայն, մեծ պատրաստակամություն է դրսևորում տարատեսակ «հարցերի լուծմանն» իր միջնորդական ծառայություններն առաջարկելու հարցում:
 
Ընդամենը ամիսներ առաջ էլ բախվել էին Սարգսյանի և իր մյուս թիմակցի՝ Ալեն Սիմոնյանի բիզնես շահերը, իսկ խնդրո առարկա թեման՝ Սիմոնյանի կողմից առաջարկված բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը կանոնակարգող աղմկահարույց օրենքի նախագիծն էր: Եվ, եթե Սիմոնյանը օրենքը կարել էր «Բեսթ Քոնսթրաքթ» ընկերության շահերին համահունչ, քանի որ հանդիսանում է «Վիվառոյի» սեփականատեր Վիգեն Բադալյանի մտերիմը, Սարգսյանը անում էր ամեն ինչ այն վերաձևավորելու և պաշտպանելու «Գուդվին» ընկերության շահերը: Բանն այն է, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Իմ քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները և հենց նրանց է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվինի» սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ ԱԺ-ում լոբբինգ էր  անում հենց այդ շահերի օգտին:
 
Միևնույն ժամանակ, Սարգսյանը չի խորշում նաև ավելի մանր կալիբրի ծառայություններ մատուցելուց: Մասնավորապես, հետհեղափոխական Հայաստանում Թիվ 1 տուն–ինտերնատի տնօրեն Գառնիկ Վարդանյանն իր այդ պաշտոնը ստացել է հենց Հայկ Սարգսյանի միջնորդությամբ, քանի որ Հայկ և Նաիրի Սարգսյանների ավտոյուղերի բիզնեսում վստահելի «պարտնյոր է» հանդիսանում:
 
Սակայն, Հայկ Սարգսյանն աչքի է ընկնում ոչ միայն տարբեր անհատների և խմբերի համար հարցեր լուծելու իր պատրաստակամությամբ, այլ, որոշ տեղեկությունների համաձայն, նա ամեն գնով ջանում է ակտիվորեն ներգրավված լինել կադրային քաղաքականությանը առնչվող հարցերի լուծմանը: Ըստ էության, Սանասարյանի դեմ «կոմպրոմատներով պապկան» նպատակ էր հետպանդում ոչ միայն փրկել հորը՝ վերահսկողական ծառայության թիրախում հայտնվելուց, այլ նաև ճանապարհ բացել ՊՎԾ-ում սեփական կադրերի առաջխաղացման համար: Ընդ որում, Սարգսյանի թիրախում ոչ միայն Դավիթ Սանասարյանն է: Որոշ տեղեկությունների համաձայն, Սարգսյանը ակտիվորեն դավեր է նյութում նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ, ով նույնպես Սարգսյանի միջնորդական ծառայությունների հետ կապված բավականաչափ փաստեր է հավաքագրել: Միևնույն ժամանակ Օսիպյանին «գծերից հանելով» Սարգսյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել ՝ ոստիկանության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող իր մտերիմներից մեկին:
 
Ըստ էության, նոր Հայաստանում փոխվել են միայն դեմքերը, իսկ գործելաոճը, քաղաքական ամբիցիաները բավարարելու ուղիները շարունակում են նույնը մնալ: Հեղափոխության սկզբում Հայկ Սարգսյանն ընդամենը Փաշինյանի ռուպռ բռնողն էր,  համատեղության կարգով նաև «ախրաննիկը», իսկ այսօր արդեն Սարգսյանը մեծ-մեծ հարցեր լուծողի ամպլուայում է հանդես գալիս, և դրանում, իհարկե, կա նաև Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, քանի որ հենց նրա թողտվության պարագայում են որևէ քաղաքական դիմագիծ, անցյալ չունեցող, որևէ արժեք չստեղծած «քայլածները» բարձր պաշտոնների հասել: Հայկ Սարգսյանը մինչ հեղափոխությունը հայտարարում էր, որ պետության շահերից բացի այլևս չեն լինելու այլ շահեր: Իրավիճա՞կ է փոխվել, թե՞ Սարգսյանը այլևս համոզված է, որ պետությունը ինքն է…:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Наличие 102-й военной базы России в Армении является единственной реальной гарантией суверенитета республики: МИД РФВ России будет введен цифровоя профиль для отслеживания мигрантов: Вице-спикер ГосдумыВице-премьер Хачатрян провел встречу с руководителями аккредитованных в РА дипломатических представительствКивирян: Сдача сел в Тавуше не отдалит, а приблизит войну Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияМхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС АрменииГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийСирануш Саакян: Рубен Варданян не военный, но он придал проблеме Арцаха международное звучаниеАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики
Самое популярное