00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ նախագահ Սարգսյանն այցելել է Լոռի բերդԲացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք. բեռնատարի վարորդը չի ենթարկվել27-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորը սպանելու, հորը դանակահարելու կասկածանքովՎահան Բիչախչյանը` գոլի հեղինակ «Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի«20 տարվա աբրաձը» ասֆալտին տվի. Սիսակ ԳաբրիելյանՄնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա. Նիկոլ ՓաշինյանԱլժիրի երկրպագուները տոնում են թիմի հաղթանակը (տեսանյութ)Իբրահիմովիչը` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)Նեյմարը ՊՍԺ-ի հետ չի մեկնել Գերմանիա

Վրաստանի քաղաքացի ամուսինները հայերի են դաժանաբար սպանել և թալանել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև` սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մարտիրոսյանի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին, և վերջիններիս ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան: Քննությամբ պարզվել է, որ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ՝ արժանանալով Ժ.Մարտիրոսյանի դիտողությանը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ամուսինները, շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին. ամուսինը, նստելով գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստելով գլխի հետնամասում, քարերով հարվածներ են հասցրել գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչին ականատես է եղել նրանց ընկերը:

Այնուհետև վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին և երեքով միասին վերադարձել են Երևան: Հետքերը թաքցնելու նպատակով ամուսինները լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:

Հիշեցնենք, որ բացի Ժ.Մարտիրոսյանի սպանությունից, նախաքննության ընթացքում բացահայտվել էր վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ սպանություն ևս:

Հունվարի 15-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Պարզվել էր, որ կինը դարձել է սպանության զոհ:

Նախաքննության ընթացքում պարզվել են կնոջ սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես՝ վրացի ամուսինները ՀՀ-ում իրենց ծանոթների միջոցով ծանոթացել են Ա.Ալեքսանյանի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան, իբր առողջական խնդիրների լուծելու համար, մտերմացել նրա հետ և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի՝ ծրագրել են հափշտակել դրանք:

Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Ա.Ալեքսանյանին, միասին ընթրել են, օգտագործել ոգելից խմիչք, որի ընթացքում տղամարդը, տարեց կնոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով պահել բերանը, որպեսզի չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել և որպեսզի կոտրի Ա.Ալեքսանյանի դիմադրությունը, կնոջը հրահանգել է բռնել տարեց կնոջ տքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, պառկեցրել անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջիններիս ընկերոջը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
20 Հուլ
Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ նախագահ Սարգսյանն այցելել է Լոռի բերդTelcell-ը ահաբեկիչներին սպասարկող բիզնես ընկերություն է. Նարեկ ՍամսոնյանԲացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք. բեռնատարի վարորդը չի ենթարկվել27-ամյա երիտասարդը ձերբակալվել է մորը սպանելու, հորը դանակահարելու կասկածանքովՎահան Բիչախչյանը` գոլի հեղինակ Խոշոր վթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի պրոֆեսիոնալ ֆոտոշարքը՝ մայրանալուց առաջ (լուսանկարներ)«Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի«20 տարվա աբրաձը» ասֆալտին տվի. Սիսակ ԳաբրիելյանԿենսաթոշակառու կինը դստեր դին տեղափոխել է թփերի մեջ և հայտարարել, որ հուղարկավորության համար գումար չունի«Լավագույն» ավանդույթները շարունակվում են Իմ տղես կաշխատի, էդ թասիբն ունի. բազմազավակ մայրը վիրավորվեց Փաշինյանի վերաբերմունքից (տեսանյութեր)Ինչու են անկել արագիլները՝ կպարզի փորձաքննությունըՄնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա. Նիկոլ ՓաշինյանԱլժիրի երկրպագուները տոնում են թիմի հաղթանակը (տեսանյութ)Զբոսաշրջիկներին տուգանել են Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար Իբրահիմովիչը` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)Նեյմարը ՊՍԺ-ի հետ չի մեկնել ԳերմանիաԱլեսանդրա Ամբրոսիոյի հանգիստը ընտանիքի և ընկերների հետ (լուսանկարներ)ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանում տեղի ունեցած դեպքերինԴատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր ԳորգիսյանիՍտամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե ԲադալյանԲողոքի բազմահազարանոց ցույց՝ Մոսկվայում (ուղիղ)Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երկաթը «տաք-տաք ծեծեց»Մադոննայի նոր տեսահոլովակըՎթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներԻշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում«Հեղափոխական» Աժ-ի «ամենա-ամենաները»Մեր երկրի մոտ 146 հազար աշխատողների աշխատավարձեր կավելանան. ՓաշինյանԿա տեսանյութ, որտեղ հստակ արտացոլված է Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքըԱնցնելու ենք կոշտ մեթոդների. քաղաքապետարանը՝ շինաղբի ապօրինի թափման մասինԿառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասինԵրկար ժամանակ լույս չի լինելու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալԿարապետյաններին վարկաբեկելու փորձն ուղիղ հարված է՝ Հայաստանի և Արցախի տնտեսությանը Նորք-Մարաշի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկՄեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոցԿիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական ընթացակարգերըՄահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Գաել Անդոնյանը նորամուտն է տոնել «Այաչո»-ի կազմումՀլը թողեք, տեսնեմ՝ ինչ է ուզում այդ կինը. Փաշինյանը՝ ոստիկաններինԼոռու մարզում 17-ամյա տղան խոտ տեղափոխելիս դիպել է էլեկտրալարերին ու հոսանքահարվելով՝ մահացելԵվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Հայաստանը կխաղա Պորտուգալիայի հետՀայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ ՀարությունյանՔաղաքացին Երևան-Սևան ավտոճանապարհին մնացել է քարերի տակԿաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)Մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել էԱյդ պատգամավորին լուրջ չեմ վերաբերվում. երգչուհին՝ Արեն Մկրտչյանի ու իր գրառման մասինՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ
Ամենադիտված
Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին (տեսանյութ) Անդոյի նոր տեսահոլովակը. Բոլոլա Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ)«Ժողովուրդ». Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. նոր մանրամասներՇպռոտը լողավազանից բիկինիով հոլովակ է հրապարակել Էս խաչի գինը մոտավորապես 120 հազար դոլար է գնահատվում. դպրոց չկա՞ր վերանորոգվեր, թե՞ ՊՆ-ի զենքերն է ֆուլլԲացառիկ կադրեր երգիչ Գոռ Եփրեմյանի և սիրելիի նշանադրությունից (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)