Դատարանի բակից շտապօգնության ահազանգը կեղծ էր
ՀասարակությունԱյսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում երկու միջադեպ տեղի ունեցավ։ Մասնավորապես, Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի տարածքից շտապօգնություն ահազանգ էր ստացվել, որ մարդ է վատացել։ Աշխատակիցները երկու կողմերից էլ բացասական պատասխան ստացան՝ իրենց չենք կանչել․ շտապօգնության աշխատակիցները հեռացան։
Դահլիճում Քոչարյանին դեմ քաղաքացիները կարգադրիչներին բողոքեցին՝ իրենց թույլ չեն տալիս ջրի շշերով մտնել նիստերի դահլիճ, սակայն Քոչարյանի աջակիցներին թույլ են տալիս․ շշերը ձեռքներին նստած են։
Բողոքից հետո Քոչարյանի աջակիցները շշերը դուրս հանեցին նիստերի դահլիճից։