Երեկ երեկոյան Ազատության հրապարակում ԱԺԲ–ի կողմից իրականացված բողոքի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանների օրինական պահանչը չկատարելու համար։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում էին նաև վիրավորների մասին և անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ կարմիր բերետավորները բիրտ ուժ են գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ և նրանց քարշ տալով ինչ-որ տեղ տանում: Շատերի համար ԱԺԲ–ի նման պոռթկումը զարմանալի էր, ի վերջո իրենք բավական երկար ժամանակ սատարել են Նիկոլ Փաշինյանին: Ազգային-ժողովրդավարական Բևեռը ՀՀ ներքաղաքական ...
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերում առկա է այս կամ այն օրենքի կոպիտ խախտում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարչապետի որոշումները և այն, թե տվյալ որոշումները ինչպես են մեկնաբանվում օրենքի տառի կողմից: Եվ այսպես՝ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել՝ Տավուշի չորս գյուղերը թշնամուն հանձնելու նպատակով: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանակ...
Ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,– Սպուտնիկ Արմենիային լուրը հաստատեցին ՊՆ–ից։
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են ոստիկանության բաժիններ այցելած պատգամավորները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստան...
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգա...