00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խորը մտահոգությամբ ենք հետևում մի քանի ժամերին Հայաստանում ստեղծված իրավիճակին․ Գարեգին Բ Սա է ճանապարհը, չկա ուրիշ. Վահե Գրիգորյան Կուրսանտները փրկել են Չարբախում կայծակի հարվածից այրվող տրոլեյբուսի ուղևորներին Ուղիղ եթերով տեսա, որ մեր քաղաքացիները հավաքվել են, եկա սադրանքներից զերծ պահելու. Մխիթար ՀայրապետյանԴատարանները մնում են անվստահելի` առանց բացառության բոլոր կողմերի համար․ Լենա Նազարյան Նիկոլ Փաշինյանը դատարանի մոտ է (տեսանյութ)Ժողովուրդը մեզ մեղադրում էր, որ դանդաղել ենք, պետք է ավելի կոշտ լինեինք. Տաթևիկ Հայրապետյան Դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը համարում ենք անթույլատրելի. «Ազատ Դեմոկրատներ» Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործՕրվա խորհուրդը

Պետությանը պատճառվել է 58.5 մլն դրամի վնաս. հարուցվել են երկու քրեական գործեր

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: Տեղեկացում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի  «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների  տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։

Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում  դպրոցում  դռնապահի, այնուհետև տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել  3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել և իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել և հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»՝ դրանում կեղծ տեղեկութ­յուն­ներ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով  տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները և օգտագործել  իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։

Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում  նույն կազմակերպությունում  որպես գիշերային պահակի, այնուհետև օպերատորի, վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել  իր հարսին՝ եղբորը և եղբորորդուն: Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը ևս «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք վերջիններս ստացել և օգտագործել  են իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաև, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Բացի վերոնշյալ 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել և քննվում է ընդհանուր  8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով: Նշված քրեական գործերով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:

Լրահոս
20 Մայ
Խորը մտահոգությամբ ենք հետևում մի քանի ժամերին Հայաստանում ստեղծված իրավիճակին․ Գարեգին Բ Սա է ճանապարհը, չկա ուրիշ. Վահե Գրիգորյան Կուրսանտները փրկել են Չարբախում կայծակի հարվածից այրվող տրոլեյբուսի ուղևորներին Ուղիղ եթերով տեսա, որ մեր քաղաքացիները հավաքվել են, եկա սադրանքներից զերծ պահելու. Մխիթար ՀայրապետյանԴատարանները մնում են անվստահելի` առանց բացառության բոլոր կողմերի համար․ Լենա Նազարյան Նիկոլ Փաշինյանը դատարանի մոտ է (տեսանյութ)Ժողովուրդը մեզ մեղադրում էր, որ դանդաղել ենք, պետք է ավելի կոշտ լինեինք. Տաթևիկ Հայրապետյան Դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը համարում ենք անթույլատրելի. «Ազատ Դեմոկրատներ» Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործՕրվա խորհուրդըԱստղագուշակ՝ մայիսի 20-ի համարԻմքայլական պատգամավորները՝ դատարանները արգելափակելու ակցիային (լուսանկարներ)Ժողովուրդը սովորել է պաշտպանել և իրացնել իր սահմանադրական իրավունքները. Արայիկ ՀարությունյանՀետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու. Նարիա ԶոհրաբյանՏեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ) Ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել․ կան վիրավորներԴատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ) Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ. Հայկ Ալումյան «Գործ ունենք Հայաստանից դուրս մշակված սցենարի հետ․ վերջին հույսը բանակն է»Խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյանն ահազանգում է (ֆոտո) Ժողովուրդ ջան, դուխով․ անձրևանոցները չմոռանաք․ Փաշինյան ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Ռաֆայել Նադալը հաղթեց Հռոմի Մասթերսում Բենզինը թանկանալու է, բայց չնչին. Հայկ ԳևորգյանՎիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել․ ՀՀ ոստիկանություն ԲԴԽ-ն ամբողջական դիրքորոշում կհայտնի վարչապետ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունից հետո Արմեն Սարգսյանը թույլ է տալիս՝ վարչապետը ավելի ու ավելի խորը սխալներ անի․ Արփինե ՀովհաննիսյանՎարչապետին կոչ ենք անում նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին․ «Լուսավոր Հայաստան»Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարը կոչով դիմել է ուսանողներինՍա լուրջ չէ, պարո´ն վարչապետ, սա փակուղի է․ Հրանուշ ԽառատյանՀորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն․ Արմեն ՍարգսյանՓաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ Ուղիղ․ «Որևէ մեկին չեմ կասկածում, ոչ մի բանի հետ չեմ կապում»․ Վիտալի Բալասանյան«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ». Արա Ղազարյան․ 168.am Զինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Պահանջում եմ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը․ ՄԻՊՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարարությունըՔրեաիրավական գնահատմամբ՝ Սահմանադրական կարգի տապալում է․ Ռուբեն Մելիքյան«Փաշինյանի՝ սթափ մնացած կողմնակիցներին կոչ եմ անում խոչընդոտել իրենց ղեկավարի գործողությունները»Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբան«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին. Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է Վաղն առավոտից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը․ Դավիթ ՍանասարյանՍա կլինի պետության վախճանը․ ՇարմազանովՄխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան Սեքսուալ Լիլի Մորտոն՝ մեծ թենիս խաղալիս (լուսանկար) Վարչապետը կոպտագույն ձևով միջամտում է դատական իշխանության գործունեությանը․ Արթուր ՂազինյանԱռաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը. Գևորգ ՊապոյանԵթե դատական համակարգը խնդիրներ չունի` դուք ի՞նչ եք անում դատավորի շորերի մեջ. Ալեն ՍիմոնյանԱրմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք` հիմա ինչ կանի. Արփինե Հովհաննիսյան«Դուք էլ ձեր պատասխանատվության բաժինն եք կրելու»․ Մենուա Հարությունյան
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր ԺիրինովսկիԻնչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)«Իմ երեխան մահմեդականություն չի ընդունել, սունեթ չի եղել»․ Արթուրին ընկերն է եթեր տարել ու նվերներ խոստացելԱնիտա Հարությունյանը բացահայտել է Մամիկոն Դանիելյանի կապը՝ «Միսս Հայաստանի» խայտառակ ընտրության հետԵթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Շրջափակեցին Քոչարյանի որդու մեքենան
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Հրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսից