Աննա Հակոբյանը ամուսնուն ուղեկցելիս կրել է Nairia բրենդի տունիկա եւ Taraz.am բրենդի կոշիկներ (լուսանկար)
ԼուսանկարներՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիեն Էրլունը:
Դիմավորման արարողության ժամանակ Աննա Հակոբյանը կրել է հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկներ:
Աղբյուր՝ tv9.am