Հայտնաբերվել է մեծ քանակի զենք ու զինամթերք
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են մեծ չափի զենք-զինամթերք:
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի և 118 հոդվածի հատկանիշներով հետաքննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ և մինչ կատարվում էր նախաքննություն, Արաբկիրի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզում են, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 55-ամյա Գևորգ Բագրատունուն պատկանող տանը զենք-զինամթերք կա:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է հետաքննիչի միջնորդոդությունը և Արաբկիրի ոստիկանները Գ. Բագրատունուն պատկանող տանը հայտնաբերում են ԱԿ -74 տիպի ինքնաձիգ, պահունակ՝ լիցքավորված 29 հատ փամփուշտով, փամփուշտի համար նախատեսված պահունակ ՝ լիցքավորված 15-ից ավեի փամփուշտով, մեկ փողանի գործարանային հրացան, մեկ փողանի ԻԺ- 18 տեսակի հրացան, ազդանշանային գլանակներ, մեծ քանակի տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր տեսակի մարտական նռնակներ առանց պայթուցիչի, 2 տուփ 400 գրամ և 200 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյոււթեր, լուսաձայնային գլանակ, մեկ հատ KPM- AУ1 գրառմամբ սարք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում