Գվարդիոլան` Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն մարզիչ
Sport«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթի»-ն արդեն ավարտված մրցաշրջանում իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը:
Գվարդիոլան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն մարզիչ Անգլիայում: Ավելի վաղ երկու անգամ անընդմեջ լավագույնի կոչմանը հասել են Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Սիթի») և Ժոզե Մոուրինյուն («Չելսի»):