ՊՆ «КамАЗ»-ը բախվել է գովազդի ցուցանակ դնող մեքենային․ քաղաքացին մի քանի մետրից ընկել է
Արտակարգ ՊատահարՄայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմանում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ցուցանակը տեղադրողը, որը եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի կանչով օպերատիվորեն ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, որոնք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին КамАЗ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։