Ոստիկանները հսկում են, որ դատարանի բակում միմյանց չհայհոյեն
ОбществоԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը։
Ոստիկանները Քոչարյանի դեմ ակցիա իրականացնող մասնակցին փորձում էին հեռացնել տարածքից, պատճառը Քոչարյանի աջակցին հայհոյելն էր։ Ակցիայի մասնակիցները ոստիկաններին թույլ չտվեցին դա անել։ Նրանց պարզաբանմամբ՝ նախագահի աջակիցները ընդդիմադիրներին հայհոյել են, որից հետո նրանք պատասխանել են։
Ոստիկանների հետ զրույցից հետո Վահան Զարոյանն ասաց, որ ամեն ինչ հարթվել է, ինքը շարունակելու է մասնակցել ակցիային։ Պարզաբանելով դեպքը՝ ակցիայի մասնակիցն ասաց, որ Քոչարյանի աջակիցները հայհոյել են Վարդգես Գասպարիին, ինքը պատասխանել է նույն հայհոյանքով։ «Ես խնդրեցի ոստիկանությունը, որպեսզի մյուս կողմին հորդորեն հանգստություն պահել և անձնական վիրավորանքներ չհասցնել։ Մենք էլ մեր կողմից կպահենք հանգստություն»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի դեմ իրականացվող ակցիայի մասնակիցը։