«Ուրալ»-ը եզրափակչում է, Հարոյանը` ինքնագոլի հեղինակ

«Ուրալ»-ը դուրս է եկել Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցել է Տուլայի «Արսենալ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Հանդիպմանը Հայաստանի հավաքականի ու «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը ինքնագոլի հեղինակ է դարձել:
Եկատեինբուրգի «Ուրալ»-ը դուրս է եկել եզրափակիչ, քանի որ թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով: