Ընդդեմ և ի պաշտպանություն Քոչարյանի ակցիա իրականացնողները պայմանավորվածություն են ձեռք բերել
ОбществоԱրդեն 4-րդ օրն է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Նիստին զուգահեռ դատարանի դիմաց անցկացվում են ընդդեմ և ի աջակցություն ակցիաները։
Այսօր առավոտյան Քոչարյանի դեմ պայքարող խմբի անդամ Ջիվան Աբրահամյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի միջև՝ անձնական վիրավորանքներ չհասցնել և չհայհոյել։
Քոչարյանականները խնդրել են չվիրավորել երկրորդ նախագահին։ Այս պահին պայմանավորվածությունը պահվում է՝ ակցիան անցնում է համեմատաբար լուռ և խաղաղ։