ԱԺ պատուհանները և ջեռուցման համակարգը կփոխարիվեն
ДругоеՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների եւ ջեռուցման համակարգերի նախագծման եւ նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, անչափ կարեւորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը եւ էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում, նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների եւ ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ։
Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների եւ ջեռուցման համակարգերի նախագծման եւ նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ պրոֆեսիոնալ կազմակերպություններին մասնակցել մրցույթին, որի վերաբերյալ տվյալները կարող եք գտնել հետեւյալ հղումներով»,–ասված է գրառման մեջ: