Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ. Արամ Օրբելյան
Իրավունք«Ես պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործով չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ»,-այս մասին այսօր դատարանի դահլիճում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Պաշտպանը նշեց, որ կալանավորումը, որպես խափանման միջոց, կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, ուրեմն` նրա նկատմամբ չի կարող կիրառվել խափանման միջոց։
Ըստ Օրբելյանի՝ երբ իր պաշտպանյալին լիարժեք պարզ չի եղել իրեն մեղսագրվող արարքը, ստացվում է, որ դա նրան լիարժեք պարզաբանված չի եղել, իսկ դա անհրաժեշտ է անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար։
«Քանի որ գործը, ինչպես ասում են, ջուր է, ջուր էլ չէ, օդ է, մեղադրող կողմը փորձ է արել խճճել մեղադրանքը` դրա պարզաբանումից խուսափելու համար»,-ասաց Օրբելյանը։