00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիիցՄահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Օրվա կադրըNissan Tiida-ն և Toyota Camry-ն բախվել են և հայտնվել են դաշտում. կա վիրավորԴուք առաջին էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների և յուրայիններիՍպասենք փակագծերի բացման․ Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի գրառման մասին

Ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք. Արմեն Սարգսյանը՝ Ղազախստանում (տեսանյութ)

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։

Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլք։

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ֆորումին հրավիրելու համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է տեսլական ունենալու կարևորության մասին. «Ամեն բան սկսվում է տեսլականից, երազանքից: Լավ հիշում եմ 90-ականների սկիզբը, երբ առաջին անգամ եկա այստեղ. սա փոքր քաղաք էր Ղազախստանի կենտրոնում: Այն ավելի շատ գեղեցիկ տարածք էր հիշեցնում, քան քաղաք: Սակայն կար երազանք, տեսլական, որը ստեղծվեց և իրականացվեց նախագահ Նազարբաևի կողմից: Ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ երազանքի ու տեսլականի հետ: Մենք այժմ հիանալի քաղաքում ենք՝ Նուր-Սուլթանում, որը ինչ-որ առումով Եվրասիայի սիրտն է: Իսկապես, ամեն բան սկսվում է տեսլականից»:

Տեսլականներից մեկն էլ, նախագահի խոսքով, վերաբերում է նրան, թե ինչպիսի աշխարհում ենք ցանկանում ապրել առաջիկա 20-30 տարիներին: «Արդյոք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որը բաժանված է, որտեղ ավելի ու ավելի շատ են բեռլինյան պատերը, թե՞ մի աշխարհում, որն իսկապես գլոբալ է: Մենք արդեն իսկ գլոբալ ինտեգրացված աշխարհ ենք, որտեղից հետ ճանապարհ չկա: Եվ սա սկսվել է ոչ թե 20 տարի, այլ հարյուրավոր տարիներ առաջ, երբ կառուցվեցին առաջին Մետաքսի ճանապարհները:

Ո՞րն է մեր տեսլականն առաջիկա 20-30 տարվա համար: Որպեսզի մտածենք դրա մասին, պետք է 20-30 տարով հետ գնանք, տեսնենք, թե որտեղ ենք եղել: Արդյո՞ք դուք ունեիք այն փոքր սարքերը, որոնք այսօր ղեկավարում են մեր ողջ կյանքը՝ սկսած ընտանեկան լուսանկարներից մինչև ողջ տեղեկատվությունն ու ֆինանսական վերլուծությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու 20-30 տարի անց, երբ մենք կկիրառենք արհեստական բանականությունը, որն ամբողջությամբ փոխելու է, օրինակ, մեր առողջապահությունը: Որտե՞ղ ենք մենք լինելու, երբ հաղորդակցությունն ամբողջությամբ տարբեր է լինելու, ավելի բարձր որակով, երբ բոլոր արդյունաբերական արտադրանքները կապված են լինելու արհեստական բանականության ու մեծ տեղեկատվության կառավարման հետ: Արդյոք մենք վախենալու ենք դրանից: Պատասխանը հետևյալն է՝ ոչ: Քանի որ սրանք իրականում մեծ առավելություններ են: Դրանք չեն նվազեցնելու աշխարհում աշխատատեղերի քանակը, հակառակը, կտրուկ ավելացնելու են: Սա նոր դարաշրջան է: Սա մի աշխարհ է, որը պետք է գրկաբաց ընդունենք: Արդյոք մենք պատրաստ ենք դրան: Հարյուր տոկոսով վստահ չեմ: Կարո՞ղ ենք պատրաստ լինել դրան: Հարյուր տոկոսով վստահ եմ՝ այո: Մենք պետք է սկսենք պատրաստ լինել և պետք է կենտրոնանանք կրթության վրա՝ նախապատրաստելով մեր երեխաներին իրական 21-րդ դարի հաջորդ փուլին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն, փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը, ով ունի չորրորդ ինդուստրիալ հեղափոխության գործիքները: Գործիքներ, որոնք թույլ են տալիս ցանկացած անհատի լինել ստեղծարար՝ անգամ տանը լինելով: Եվ սա կտրուկ կերպով փոխելու է մեր մոտեցումը բիզնեսի նկամամբ, փոխելու է այն, թե ինչպես ենք մեր նպաստն ունենալու տնտեսության մեջ: Անհատը կարող է ստեղծարար աշխատանք տանել անգամ տանը կամ սրճարանում՝ ստարտափների միջոցով:

Տեսեք, թե ինչպես են ստեղծվել ներկայիս մեծ ընկերությունները՝ ավտոտնակում, սրճարանում՝ անհատների երազանքների և որակյալ նորարարությունների շնորհիվ: Այսինքն, 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է:

Իսկ երկրորդ գործոնը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, սակայն այս դեպքում ես կպնդեմ, որ կա մեկ այլ հեղափոխություն: Մենք շարժվում ենք դեպի հեղափոխական էվոլյուցիա: Փոփոխությունները տեղի չեն ունենալու երեսուն տարում: Աշխարհը փոխվելու է ամեն օր, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ավելացրել է նախագահը:

Խոսելով գլոբալ աշխարհում Հայաստանի տեղի մասին՝ նա նշել է. «Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է, քանի որ մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք: Մենք 21-րդ դարի մաս ենք՝ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից»:

Լրահոս
18 Օգոս
Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՈւրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասինԵրևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ ԿուբատյանՅուրօրինակ հարսանիք՝ հրշեջ մեքենաներովՍեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափԶարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն Ավտովթարից մահացած Փոլ Ուոլքերի դուստրը հրապարակել է հոր արխիվային լուսանկարըՓաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիիցՄահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Օրվա կադրըNissan Tiida-ն և Toyota Camry-ն բախվել են և հայտնվել են դաշտում. կա վիրավորԴուք առաջին էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների և յուրայիններիՍպասենք փակագծերի բացման․ Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի գրառման մասինՄոսկվայում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումըՔննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը․ ՀԲՃ Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան Այսօր խաղողօրհնեք էԱյլևս կասկածից վեր է, որ գործ կարողներից ոչ մեկ չի պլստալու. Միհրան Հակոբյան Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 63 մարդ (լուսանկարներ) Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է Պուշկինո գյուղում տուն է այրվել. կա զոհ Օրվա խորհուրդըՈչինչ հավերժ չէ, մարդն առաջին հերթին․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)Պոլինա Գագարինան՝ համարձակ լողազգեստով (լուսանկարներ)28-ամյա վանաձորցին գոտիով ծեծել է կնոջը, ապակյա շշով՝ հարվածներ հասցրել գլխին Արարատ գյուղի բնակիչը փոձել է դաշտից 150 կգ ձմերուկ գողանալ, բայց վերջին պահին բռնվել էՊլանային ջրանջատում` Եղեգնաձորի որոշ թաղամասերում Անել ամեն ինչ ընդդիմությունը լռեցնելու համար. իշխանության քաղաքական օրակարգը՝ ըստ Արա Վարդանյանի Սերժ Թանկյանը ևս միացել է #SaveAmulsar արշավին Վայոց ձորի մարզպետի կողմից հետապնդվում եմ. թողնում եմ ֆերմերությունը. ֆերմեր. NEWS.am Համահայկական 7-րդ ամառային խաղերում մեդալներից բացի հանձնվեցին նաև մերձսպորտային անհատական մրցանակներ Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է. պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն էՈսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը օգոստոսի 19-ին երկու ժամով փակ կլինի Ավտովթար` Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում Արտառոց դեպք գյուղերից մեկում. ամուսինները ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել են այլ գերեզմանՔանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը. Միքայել ԶոլյանՆիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը. Շարմազանով Գրպանահատը խոստովանեց՝ փողը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսում (տեսանյութ) Հրդեհ` Կամարիս գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը (տեսանյութ)Ադուրիսը կրկնեց Մեսսիի ցուցանիշըՆիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Երևան-Սեւան ճանապարհին «Սուզուկին» շրջվել է. կան տուժածներԵրիտասարդական ԱԱ․ Ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը եզրափակչում են
Ամենադիտված
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻ՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերԱրթուր Ջանիբեկյանի հեռահար քաղաքական ամբիցիաներըՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՄերկ Դեմի Ռոուզը՝ ծաղիկներով լցված վաննայում (լուսանկարներ) «Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար)
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԷմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Մահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)