Մեսսին արժանացել է Կատալոնյայի բարձրագույն պարգևներից մեկին (լուսանկարներ)
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է Կատալոնիայի բարձրագույն պարգևներից մեկին՝ Սան Ժորդիի խաչին (Creu de Sant Jordi): Այս մասին տեղեկացնում է կատալոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պարգևի հանձնման արարողությունը կայացել է Բարսելոնայում:
Սան Ժորդիի խաչը Կատալոնյայի բարձրագույն պարգևներից մեկն է, որը հանձնվում է՝ սկսած 1981թ.-ից:
Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ի պատմության մեջ երկրորդ խաղացողն է, ով արժանանում է այս պարգևին:
Նախկինում պարգևին արժանացել է նաև Յոհան Կրոյֆը։
Մեսսին Ինստագրամում շնորհակալություն է հայտնել պարգևի համար` նշելով, որ հպարտ է և բարձր է գնահատում այն նշանակությունը, որն ունի պարգևը կատալոնյան հասարակությունում:
Լուսանկարները` Daily Mail-ից