Նադալն ու Ջոկովիչը քառորդ եզրափակչում են
SportԹենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
3-րդ շրջանում 1 ժամ 4 րոպե տևած պայքարում Ջոկովիչը 6։3, 6։0 հաշվով հաղթել է Ֆիլիպ Կոլշրայբերին:
Ջոկովիչի հջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն:
Ռաֆայել Նադալը ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Իսպանացին 1 ժամ 2 րոպե տևած պայքարում առավելության է հասել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի նկատմամբ՝ 6։1, 6։0 հաշվով։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի Ֆերնանդո Վերդասկոն: