Ալեգրին հեռացավ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մայիսի 18-ին Ալեգրին մամուլի ասուլիս կունենա:
51-ամյա Ալեգրին թուրինյան ակումբը գլխավորում էր 2014թ-ից: Նրա խեկավարությանմբ թիմը հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Իտալիայի գավաթի խաղարկությունում, երկու անգամ էլ հաղթանակ է տոնել երկրի սուպերգավաթի խաղարկությունում:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները գրում էին, որ թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է գլխավորել իտալական «Յուվենտուս»-ը: