Հայկ Սարգսյանի նոր առաջարկը. մեքենայից աղբ նետելու դեպքում վարորդի տուգանային միավորները թող պակասեն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, երեկ Կառավարությունը հավանության արժանացրեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ժամանակ բացի դրամային տուգանքից նաև բալային միավորներ կիրառելու օրենքի նախագիծը:
Ցանկանում եմ նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի վարորդի տուգանային միավորները պակասեն նաև մեքենայից իրեր նետելու պարագայում (աղբ, ծխախոտի մնացորդ, ջրի շիշ և այլն):
Կցանկանամ լսել Ձեր կարծիքը, ինչպես նաև այլ առաջարկություններ օրինագծի վերաբերյալ»: