Այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
EconomyՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:
Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»: