Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել. Աշոտյանը՝ Փաշինյանին
БлогосфераՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները ամբորայականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։
Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականությիւն սերմանում։
Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։
Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել»։