00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ Ադրբեջանն առաջարկում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ «Հյուսիս-Հարավ» ծրագրի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ. Նաիրա Զոհրաբյան Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասինՓաշինյանին նայելիս տպավորություն է, որ նա արժանի մենթոր չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համար Օրվա խորհուրդը Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների չվացուցակները կփոխվեն «Ժամանակ». Կանխիկ դրամի շրջանառությունը վերացվում է

Դատախազության պատասխանը՝ Ալումյանին

Իրականությանը չի համապատասխանում «մարտի 1»-ի գործով դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը: Այս մասին պարզաբանում է տարածել Գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատախազության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը (…)։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(...)

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, (…)մասին որոշումները.

(...)»։

ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Հարությունյանի վերաբերյալ գործով որոշմամբ սահմանել է, որ  «[Մ]եղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

(...)Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում։ Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաեւ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ եւ 376.1-րդ հոդվածներով։

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաեւ դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաեւ համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին։

Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից եւ հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը։ Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ։ Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու եւ միեւնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է։ (...)» (տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14-15-րդ կետերը)։

Ուշադրություն ենք հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ դատարանն իր այսօրվա որոշման եզրափակիչ մասում եւս հստակ նշել է, որ դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է դառնում, որ իրականությանը չի համապատասխանում դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը, իսկ տվյալ դեպքում դատարանի վերոնշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկելու հնարավորության մասին հայտարարությունը լիովին իրավաչափ է:

Ուստի կրկին անգամ դիմում ենք պաշտպանության կողմին՝ ձեռնպահ մնալ ավելորդ որակումներից եւ Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ թյուրընկալումներ առաջացնելու փորձերից»:

Լրահոս
19 Սեպ
Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ Ադրբեջանն առաջարկում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ «Հյուսիս-Հարավ» ծրագրի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ. Նաիրա Զոհրաբյան Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասինՓաշինյանին նայելիս տպավորություն է, որ նա արժանի մենթոր չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համար Օրվա խորհուրդը Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների չվացուցակները կփոխվեն «Ժամանակ». Կանխիկ դրամի շրջանառությունը վերացվում է «Ժողովուրդ». «Էլ ես չեմ դիմանում»«Ժամանակ». Պաշտոններ՝ ժառանգներին«168 ժամ». Պուտինը մերժել է Փաշինյանի առաջարկը «Փաստ». Արցախում Դաշնակցությունը ակտիվ կոնսուլտացիաների մեջ է «Ժողովուրդ». Ռուսական նոր բազա՝ Հայաստանում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն Լեւոն Կարապետյանին ազատ է արձակել«Հրապարակ». «Իմ քայլի» «պրիմիտիվ» խորամանկությունը «Փաստ». ՀԱԿ-ը նիստ է արել«Հրապարակ». Արտահերթ «նիստ» է հրավիրել «168 ժամ». Պլան «Բ», թե՞ հրաժարականի քողարկված պահանջ«Հրապարակ». Հրաժարականների շղթան շարունակվելու է ԱՄՆ-ում դաժանորեն սպանել են 16-ամյա տղային, մինչ մյուս աշակերտները նկարահանել են միջադեպը (տեսանյութ)96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ (լուսանկարներ) «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալը նկարահանելու են Նոր Զելանդիայում Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)«Ատլետիկո»-ն ու «Յուվենտուս»-ը չպարզեցին հաղթողին (տեսանյութ)Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր ՊՍԺ-ն ուժեղ էր «Ռեալ»-ից (տեսանյութ)Եթե ամեն հին մերժում ենք, ապա Նոր Հայաստանում չպետք է լինեն ԱԺ պատգամավորներ, որոնք ժառանգվել են Հին Հայաստանից. քաղաքագետՍեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հնդկաստանում 17 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից Հայ եկեղեցին և մեր հավատքը եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և հենարանը. Արմեն ՍարգսյանԻսակովի պողոտայում Mitsubishi-ն բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանովՈրոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և կարող են իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողությանն օժանդակելու մեջ. ոստիկանություն (տեսանյութ)«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1.5 մլն դրամի վնասՀրեական համայնքը պատրաստվում է բոյկոտել Նիկոլ Փաշինյանի` Գրանդ Պարկում կայանալիք ելույթը «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեդրակ ԱռուստամյանինԱրտասովոր երկար լեզուն միլիոններ Է բերել բլոգեր աղջկան (տեսանյութ) Երևանում օտարերկրացիները խանութից 120.000 դրամ էին հափշտակել ու բռնվել (տեսանյութ) Աննա Հակոբյանը մեկնում է ՅարոսլավլԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին Անի համայնքի ղեկավարին և ևս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել (տեսանյութ) Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ. Զարուհի Նախշքարյանը` Փաշինյանի խոսքերի վերաբերյալԹուրքիայում թեժ քննարկումների վերածված ելույթս. Վահե Էնֆիաջյան Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)