Ռուս ըմբիշը քարշ է տվել 18 տոննա կշռող բեռնատարը՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ
ՌուսաստանՊրիմորսկի շրջանում հայտնի փաուերլիֆթեր Իվան Սավկինը քարշ է տվել 18.6 տոննա կշռող բեռնատար՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պրիմորսկի ըմբիշն արդեն սահմանել էր մի քանի համաշխարհային ռեկորդ: Վլադիվոստոկում նա քաշել էր կոնտեյներներ տեղափոխող ջերմանավը, որը կշռում էր 11.3 տոննա: Հաղթանակի օրը նա տեղաշարժել էր 18 տոննա կշռող տրակտորը Պոկրովկա գյուղում՝ այդկերպ սահմանելով ռուսական ռեկորդ:
Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, նա պատրաստվում է քարշ տալ կոմբայնը եւ եթե դա նրան հաջողվի, կդառնա միակը, ով դա արել է: