«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ». Արա Ղազարյան․ 168.am
Հարցազրույցներ168.am-ը գրում է․ «Առաջինը՝ դա շատ վտանգավոր է»,-սա է միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի առաջին արձագանքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջի միջոցով ժամեր առաջ արած հայտարարությանը, որում նա հայտարարում էր, որ վաղն առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, իսկ ժամը 12:00-ին իր ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:
Արա Ղազարյանը վտանգավոր է համարում ԵԽԽՎ անդամ երկրում այսպիսի հակասահմանադրական կոչերը:
«Դատարանների շենքերի արգելափակում՝ պատմության մեջ ընդհանրապես նման որևիցե դեպք չեմ հիշում, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ»,-168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:
«Վարչապետի հայտարարությունը, առաջինը, շատ վտանգավոր է, երկրորդը՝ Սահմանադրական իրավունքի, կասեի՝ կարևորագույն իրավունքի խախտում է, իշխանության տարանջատման սկզբունքի խախտում: Դատական իշխանության անկախությունն է վտանգում, դե… արդեն իսկ վտանգված էր», – այս կարծիքին է փորձագետը:
Ի՞նչ սպասել վաղը Երևանում… Առավոտյան սպասվող հասարակական, ներքաղաքական հնարավոր ընդվզումների մասով փորձագետը վարկածներ առաջ չքաշեց՝ նշելով. «Ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ էր մտածում վարչապետը` այդ հայտարարությունն անելիս, վաղը պարզ կդառնա»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։