Մեսսին Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է ռեկորդային ցուցանիշով
СпортԿատալոնյան «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է:
Արգենտինացին երկու գոլ հեղինակելով նաև Իսպանիայի առաջնության վերջին տուրում` խփած գնդակների քանակը հասցրեց արդեն 36-ի: Ռմբարկուների մրցավազքի 2-րդ և 3-րդ տեղերում Լուիս Սուարեսը և Քարիմ Բենզեման են՝ 21-ական գոլով:
Մեսսին ռեկորդ սահմանեց ռմբարկուների մրցավազքում երկրորդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստների նկատմամբ խփած գոլերի քանակի առավելությամբ արգենտինացին Սուարեսից ու Բենզմայից 15 գոլ ավելի շատ է խփել:
Նախկինում լավագույն ցուցանիշը պատկանում էր մադրիդյան թիմի նախկին խացացող Ուգո Սանչեսին, ով 1986/87 մրցաշրջանում հեղինակել էր 34 գոլ և 14 գոլ ավել էր խփել ռմբարկուների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրած Գարի Լինկերնից (հանդես է եկել «Բարսելոնա»-ում ):