Տիգրան Գյոկչյանը` Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
СпортԲասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
2019 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիգրան Գյոկչյանը: Մարզիչի օգնական է նշանակվել՝ Դիրարյան Արմենը:
Նշենք,որ 2016 թվականին Հայաստանի հավաքականը Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ դարձավ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: