Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի
ИностранныйՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, որը մայիսի 20-ին ստանձնել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արեւելքի ներքին հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների նորմալացման գործում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել Է նա:
Ճշտող հարցին՝ կարելի Է արդյոք սպասել Պուտինի շնորհավորանքին Զելենսկու պաշտոնակալության առթիվ, Պեսկովն ասել Է. «Ո՛չ, կշնորհավորի առաջին հաջողությունների կապակցությամբ»: Պատասխանելով այն հարցին, թե, ըստ նրա, որոնք պետք Է լինեն այդ հաջողությունները, Պեսկովն ասել Է. «Առաջին հաջողություններն ակնհայտ կլինեն: Եթե դրանք լինեն, մենք ձեզ հետ միասին դրանք կտեսնենք անզեն աչքով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: