Հունաստան-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառվում են
SportԵվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստան-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 11-ին կայանալիք Եվրո-2020 Հունաստան-Հայաստան ընտրական հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին հատկացվել են Աթենքի Օլիմպիական մարզադաշտի 19-րդ և 21-րդ սեկցիաները:
Տոմսերի արժեքն է 20 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն օնլայն եղանակով՝ անցնելով հետևյալ հղումով, գրանցվելով և լրացնելով պահանջովող բոլոր դաշտերը: