Պրիդուրոկ, մտի լայվ, ներողություն խնդրի ու գլխիցդ թող...
BlogosphereՆախօրեին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Իսպիրյանին քաշքշողների թվում է եղել նաև «Ադեկվադ»-ի անդամ Արթուր Դանիելյանը։ Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Առավոտ բարլուսով մի 5 լրատվական գրին, զանգին, թե բա` ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր հասցեին հնչեցված մեղադրանքները: Ու ակազվիցը, Երևանի ավագանու մի հատ շարքային Գրիգոր Երիցյան, որի անունը էս անգամ Արթուր Իսպիրյան է, ինձ մեղադրել է իր վրա հարձակման մեջ: Armlur.am-ին էլ դրա առթիվ հոդված է գրել, վերնագրում էլ գրել, որ հայհոյել ու քաշքշել եմ... ու էդ հոդվածը միանգամից տիրաժավորվել է: Քիչ հետո ոստիկանությունից եկան ու հրավիրեցին բացատրություն տալ:
Ու ստեղ զավեշտալին այն չէ, որ ինձ զրպարտելով, ինձ հարձակման մեջ է մեղադրում մի մարդ, ով հրապարակավ կոչեր էր անում ականջներ կտրել, բազմաթիվ մարդկանց հրապարակավ հայհոյում է սոց ցանցերում: Զավեշտալին այն է, որ էդ մարդուն ես իրոք տեսել եմ Կասկադի կաֆեներից մեկի կողքով անցնելիս ու անցնելուց վայրկյանների ընթացքում փաստորեն հասցրել եմ «հարձակվել» իր վրա, հայհոյել ու քաշքշել: Հարց է մնում, թե ինչու իր կինը, ով կասկադի տնօրենն է, չի հրապարակել էդ «հարձակման» տեսանյութերը, «հարձակում», որը չէր կարող վրիպել իրենց տեսախցիկներից:
Սկզբից մենք Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարձկաններն էինք, հետո ՌԴ գործակալ, հետո ադրբեջանի ագենտ սարքեցին: Հիմա էլ ծանր հրետանի են խոդ տալիս՝ խուլիգանություն: Ընդ որում, որ մի կերպ մարսեն Հրանտ Մարգարյանի ու իր թոռների վրա հարձակումը, երեխեքի ֆակտորն է շահագործում:
Պրիդուրոկ, մտի լայվ, ներողություն խնդրի ու գլխիցդ թող...»։
Հիշեցնենք, որ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար։ Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար