Գարեգին Բ-ն հանդիպել է Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հետ
ՔաղաքականՄայիսի 19-ին Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեցինք Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին:
Նույն օրը հանդիպում ունեցանք Շարժայի կառավարիչ Շեյխ դոկտ. Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի հետ:
Մայիսի 20-ի երեկոյան Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի հովանու ներքո գործող Մամուլի ակումբում հանդես եկանք հատուկ բանախոսությամբ` ներկայացնելով հանդուրժողականության ընկալումները՝ հիմնված քրիստոնեական վարդապետության և հայ ժողովրդի հոգևոր-ազգային փորձառության վրա: