Սերգո Երիցյանի դատավոր որդին ջնջել է վախի դեմ «չիշիկ խմելու» մասին սկանդալային գրառումը
ԲլոգոսֆերաԼեզվի պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի դատավոր որդին՝ Սարգիս Երիցյանը, ֆեյսբուքի իր էջում երեկ դատարանները արգելափակելու՝ ՀՀ վարչապետի կոչից հետո դիմել է իր գործընկերներին՝ «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն չիշիկ խմեք, ասում են օգնում ա»:
Նշենք, որ Սարգիս Երիցյանը ջնջել է այս գրառումը իր ֆեյսբուքյան էջից: