Քաղաքացին ընկել է ջրանցքն ու մահացել (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը մայիսի 21-ին՝ ժամը 10:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի մոտակայքում գտնվող «Արևաբաց» ռեստորանի մոտակա ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Ծ.Ա.-ն (ծնված 1966 թ․) ընկել է ջրատարը և մահացել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ծ.Ա.-ի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: