Որևէ դատավոր չի թիրախավորվելու. Զեյնալյանը՝ վեթինգի մասին
ПолитическиеԱյդ որոշումը վիճարկելու վերաբերյալ լսել եմ հայտարարություն տուժող կողմի ներկայացուցչի անունից: Հետևաբար, դրա վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող: Ինքս նաև ծանոթ չեմ գանգատին, որպեսզի կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդսարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական գործի կասեցմանը և այն ՍԴ ուղարկելու մասին որոշմանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր հորդորելու դատարաններն արգելափակել, ասաց. «Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները, սա քաղաքական գործընթաց էր և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»:
Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի վեթթինգի մասին և որ դատավորներն են ենթարկվելու վեթթինգի, նախարարը նշեց. «Այն, որ դատական համակարգում և դատական իշխանությունում կուտակվել են խնդիրներ՝ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և որ անհրաժեշտ է դրանց շուտափույթ լուծում տալ, նույնպես որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Վեթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում, այս պահին Ալբանիայում այն կիրառվում է և այն կիրառվում է Եվրոպական միության, եվրոպական կառույցների հորդորով և այդ իրավունքը գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից և դրական գնահատականի է արժանացել: Բնականաբար, աշխարհում կուտակված վեթինգի փորձ կա»:
Զեյնալյանը նշեց, թե որ դատավորների նկատմամբ է իրականացվելու վեթթինգը:
«Առանց խտրականության է որոշվելու, որևէ դատավոր չի թիրախավորվելու և այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: Այն չի թիրախավորելու որևէ դատավորի և չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»,-ասաց Զեյնալյանը::