«Արսենալ»-ի խաղացողները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը (տեսանյութ)
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները աջակցությունն է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությանը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆուտբոլիստը այդ մասին մարզման ժամանակ հայտնել է թիմակիցներին, վերջիններս ըմբռնումով են մոտեցել այդ որոշմանը և ծափահարել ֆուտբոլիստին:
Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը կայանալու է մայիսի 29-ին:
Տեսանյութը` այստեղ: