Խտրական վերաբերմունք եմ տեսնում. իմքայլականը՝ Թեհմինա Վարդանյանին (տեսանյութ)
ПолитическиеԵրևանի ավագանիում քննարկվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցի անվան մեջ ավելացնել «սուրբ» բառը: Նախագծի հեղինակը «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն է:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը հետևյալ հարցն ուղղեց Վարդանյանին.
«Ինչպես գիտեք, 2015 թվականին Հայ առաքելական եկեղեցին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասել և զոհերի թվում ունենք մեծեր, որոնց անունով ունենք փողոցներ և դպրոցներ: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք ուսումնասիրե՞լ եք այդ փողոցներն ու դպրոցները: Կարող է կոպիտ հնչել, բայց ինչ-որ խտրական վերաբերմունք եմ տեսնում մյուս մեծերի հանդեպ»:
Մանրամասները՝ տեսանյութում: