Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում․ առևտրականներին փակել են պահեստում (տեսանյութեր)
ВидеоԱրդեն մի քանի օր է՝ Բագրատաշենի մաքսատանը լարված իրավիճակ է։ Թուրքիայից եկող առևտրականներին սահմանապահ զորքերը փակել են անցակետի պահեստում։ Պարզվում է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են բերել Հայաստան, որոնք մաքսատանը խառնվել են՝ չեն կարողանում հասկանալ՝ որ բեռը ում է պատկանում։