Ինչու է պատգամավորը դատարանի դուռ փակել. թույլատրելի՞ էր
PoliticalԴատարանների մուտքերը և ելքերը փակելու որոշումից հետո խիստ քննադատության են ենթարկվում հատկապես պաշտոնյաները: Մարդիկ պնդում են, թե նրանք պարզապես իրավունք չունեին վարչապետի հորդորով ներգործություն ունենանալ դատական մարմնի աշխատանքների վրա:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպես է իմքայլական Հայկ Սարգսյանը վերաբերվել վարչապետի կոչին, համամի՞տ էր արդյոք պատգամավորը Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Այո՛, և շատ լավ եմ վերաբերվել»:
Դիտարկմանը, թե արդյոք դա չի՞ հակասում օրենսդրությանը, Հայկ Սարգյանը պատասխանեց. «Ո՛չ, չի հակասում: Ես գնացել էի մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների կողքին, իմ աջակցությունն եմ հայտնել մեր ընտրողներին: Ես իմացա, որ վարչապետը նման կոչ է արել և գնացի դատարանի մոտ»,-ասաց Հայկ Սարգսյանը: