Մենք չենք կարող Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել. Անի Խաչատրյան (տեսանյութ)
PoliticalԵրևանի ավագանու նիստում մերժվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմինա Վարդանյանի ներկայացրած նախագիծը՝ Երեւանի Մոսվես Խորենացի փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ։
Նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցին, ով Վարդանյանին հարց ուղղելու ժամանակ նշել էր, թե ոչ թե՝ ընտրվել, այլ՝ դարձել են ավագանի, արձագանքեց. «Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք՝ որպես ավագանի»:
Խաչատրյանը նաեւ նշեց՝ հասկանում է, որ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց իրենք չեն կարող, օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի։
Բանավեճին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով. «Սա, ի վերջո, ավագանի է»: