Իտալիայում տուրիստական ավտոբուս է վթարվել. տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ
Emergency CaseԻտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում մայիսի 22-ին տուրիստական ավտոբուս է վթարվել, որի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987թ.)։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը բժշկական զննման փուլում է։
Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կա մեկ զոհ։
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։
Մայիսի 22-ին Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվում էր60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից: