Ի՞նչ է, սա՝ դեղնակտուցների ապստամբությու՞ն, թե՞ լակոտապետության հաստատում. Լևոն Ջավախյան
ԲլոգոսֆերաԱրձակագիր Լևոն Ջավախյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էս ու՞ր ենք գնում... Երբ նորաթուխ ջահելը ձայն է բարձրացնում պատկառելի Հենրիկ Հովհաննիսյանի վրա, երբ վաստակաշատ պրոֆեսորը՝ Ռուբեն Բաբայանը, նեղսրտած, այլևս չի ուզում դասավանդել հարազատ բուհում, երբ տասնամյակներ շարունակ անբիծ աշխատած ազնվաբարո կինը՝ Լիլիթ Արզումանյանը, հուսահատ, ուզում է լքել իր պաշտոնը, երբ արյուն կոխած աչքերով ուսանողները, դեռևս կյանքում ոչինչ չարած, իրենց տերն են համարում ամեն ինչի... Էս ու՞ր ենք գնում... այլևս ուսանողնե՞րն են մեզ դաս տալու... Ի՞նչ է, սա՝ դեղնակտուցների ապստամբությու՞ն, թե՞ լակոտապետության հաստատում... Ո՞վ է սրանց տերը, ընտանիքը՞, որտեղ դաստիարակություն չեն ստացել, թե՞ Աստված՝ ում չեն հավատում... Այս կինոն, ես կասեի նաև թատրոնն, այլևս անտանելի է...»: