Պոպուլիստական հայտարարություն է արել. Օսիպյան-Քյարամյան լարվածությունն աճում է
Հասարակություն«Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում, որ այս փուլում, դեռևս քննությունը չավարտած, փորձում են ենթադրյալ մեղադրանքներով ներկայացնել անձանց: Ինքը շտապեց, միգուցե դիլետանտություն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ ՊՎԾ-ն արձանագրել է, թե 2008թ․-ից ոստիկանությունում խախտվել է Գնումների մասին օրենքը և նշել, որ արձանագրված խախտումները եղել են և՛ նախկինում, և՛ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք: