Այսօր՝ մայիսի 23-ին, Աժ տնտեսական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Եկամտահարկի փոխհատուցմամբ հիփոթեքային վարկով բնակարան գնելու արտոնությունը տրամադրել ոչ միայն Երևան քաղաքում բնակարան գնելուն, այլ նաև մարզերում։
Նախագիծն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Թեժ քննարկումներից հետո որոշում ընդունվեց շարունակել աշխատել նախագծի վրա։
Իմքայլական պատգամավորների խոսքով՝ ռիսկերի թիվը մեծ է։ Բանավեճից հետո կողմերը որոշակի համաձայնութjան եկան։