«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցները խցերից մեկի հեռուստացույցի մեջ հայտնաբերել են wi-fi սարք
ԻրավունքՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել և առգրավել են շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով և լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: