Արցախում կորոնավիրուսի 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ Հենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ (լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը Արագածոտնում «Գազել»-ի վթարից 5 մահացածների և վիրավորների անունները հայտնի են 

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեց

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը ՀՀ կառավարության առաջարկությամբ հետաձգվեց` ճշգրտումներ և լրամշակում կատարելու նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Խնդիրը շատ պարզ է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք:  Նման դեպքերում պատիժը կարգավորվում է բացառապես Վարչական իրավախախտումների մասին օրենքով, որտեղ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախատեսված է ընդամենը տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատակի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 80-100-ապատիկի չափով: Առաջարկում ենք Քրեական օրենսգիրքը լրացնել նոր դրույթով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, կամ կենդանուն տանջանքների ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ակնհայտ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ` այդ թվում համացանցի միջոցով, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»,-ներկայացրեց համահեղինակ, հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը:

Կառավարությունը նախաձեռնությանը տվել էր դրական եզրակացություն, այնուհետև, ընդունելի համարելով առաջարկը, նշել էր, որ նախագծերով տրվում է իրավիճակային կարգավորում: Նշվել էր, որ հարցը համալիր ձևով կարգավորելու նպատակով ներկայում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկվում է համապատասխան օրենքի նախագիծ, որում ամբողջական ձևով կարգավորվելու են կենդանիներին պահելու հետ կապված բոլոր հարաբերությունները, և այս առումով ԲՀԿ կողմից առաջարկող նախագիծը կհանդիսանա նշված օրենքների նախագծերի փաթեթի անբաժանելի մաս: Ուստի կառավարությունն առաջարկել էր այս պահին ձեռնպահ մնալ օրենքների նախագծերի ընդունումից:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել այն, սակայն նա նաև շեշտեց, որ նախագիծն ինքնաբավ է և կարող է նաև ինքնուրույն ընդունվել, իրենք չեն տապալում նախագծի ընդունումը:  Նախագծի ինքնաբավ լինելու մասին դիտարկումը լսելուց հետո Զոհրաբյանը որոշեց չընդունել կառավարության առաջարկությունը և շարունակել հարցի քննարկումը:

Սակայն քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  կողմ լինելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, նկատեց, որ երբեմն կարող են զավեշտալի դեպքեր հայտնվել քննչական մարմինների կամ դատարանի տիրույթում: Նա պատրաստակամություն հայտնեց Զոհրաբյանի հետ լրամշակել օրենքը` խնդիրներ չստեղծելու համար:  Ոմանք հարցադրումներ հնչեցին, թե որ կենդանիների նկատմամբ  և որ դեպքերն են համարվում դաժան:

Հարց հնչեց նաև, թե արդյոք Զոհրաբյանը կրում է բնական մորթուց մուշտակ, ինչին պատգամավորը դրական պատասխան տվեց: Պատգամավորների հետ երկարատև քննարկումներից հետո նախաձեռնության մեջ հստակեցումներ կատարելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն ընդունեց կառավարության առաջարկը` հետաձգել հարցի քննարկումը: «Կան ձևակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, կներգրավենք  նաև կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին»,-եզրափակեց պատգամավորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես չգիտեի, որ էս երկիրը սիրելու եմ, ատելու ու նորից եմ սիրելու․ Իրինա ԱյվազյանԱրցախում կորոնավիրուսի 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ Հենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպքՀայաստանում ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանովԱստղագուշակ՝ հոկտեմբերի 24-ի համարՀոկտեմբերի 24. Օրվա խորհուրդԹուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» չի հայտարարել Ջանիբեկ Հայրապետյանը կապ չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ. փաստաբան Վին Դիզելը դեպի խորան է ուղեկցել «Ֆորսաժի» զոհված աստղ Փոլ Ուոքերի դստերը (լուսանկար) Ստեփանավանի քաղաքապետի հետ մեր աշխատանքը խիստ հաջողված է. Սուրեն Պապիկյան Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ (լուսանկար) Էքստրասենսը պատմել է, թե որ երազներն են կանխագուշակում մոտալուտ մահը Բրեժնևան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել ԿիևումՔաղաքաշինության ոլորտում նախկինում պրոցեսները չեն եղել թափանցիկ․ Տիգրան Ավինյան ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակըՀղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով․ ԱՆ «Դա անասելի ցավ է». Հասմիկ Կարապետյանն անկեղծացել է (տեսանյութ)Արագածոտնում «Գազել»-ի վթարից 5 մահացածների և վիրավորների անունները հայտնի են ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, և մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԻնչպե՞ս օրալ սեքսի ժամանակ ավելի արագ հասնել օրգազմիՏաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժություններըՓաշինյանը «կզոհաբերի՞» իր մտերիմ Հայկակ ԱրշամյանինՈր մթերքներից պետք է հրաժարվել կյանքի տեւողությունը երկարացնելու համար Երևանում «Opel»-ներ են բախվել. շրջված «Opel»-ի վարորդն ամենաբարձր աստիճանի խմած է եղել Մալիշևան սեքսն անվանել է մրսածության դեմ արդյունավետ դեղամիջոցԱրայիկ Հարությունյանը չնախատեսված այցով մեկնել է Մոսկվա. 24News. am Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՀենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն «Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո». Լիլիթ Հովհաննիսյանը` որդու հետ (լուսանկարներ)Կիսամերկ Իրինա Շեյքը` գայթակղիչ կերպարում (լուսանկար)Վայոցձորցիները դրոններ են նկատել եւ խուճապի մատնվել. «Հրապարակ»Դժվար ժամանակներ են. մարդուց խլում են Հայրենիքն ու ասում ապրիր. Նազենի ՀովհաննիսյանԱրևմուտքի նախազգուշացո՞ւմ, թե՞ կանխամտածված պլան. ինչի՞ց է փորձում խուսափել ՓաշինյանըԲաքվի բռնապետին սպառնացող իրանական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները. Վարդան Ոսկանյան Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Արամ Վարդևանյան Պայթյուն` Երևանում. կա տուժած Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում․ Լիլիթ Գալստյան Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ Մասնագետները պարզել են, թե որ ամսում են ծնվում մոլորակի ամենասեքսուալ մարդիկԵրկիրը կտանեն նոր կապիտուլյացիայի, այս ամենն ավարտվելու է կենսական զիջումներով. Իշխան Սաղաթելյան. «Փաստինֆո» Նոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալըԳեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ Հայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզները Էրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպաններիՈւսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորություններըՎաղ թե ուշ մենք հասնելու ենք հայտարարված նպատակին. Էրդողան
Ամենադիտված